Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով վնասվել են 10 կՎ օդային գծերի 16-18 հենասյուներ։


 


«Այս պահին հոսանքազուրկ են՝


• գ. Երասխահունը՝ ամբողջությամբ (շուրջ 180 բնակիչ),


• գ. Վարդանաշենը՝ մասնակի (մոտ 90 բնակիչ),


• գ. Զարթոնքը՝ մասնակի (շուրջ 220 բնակիչ)։


 


Բացի այդ, հոսանքազուրկ է նաև Արմավիր քաղաքի մի մասը։


 


Վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն վերականգնվել է էլեկտրամատակարարումը հետևյալ բնակավայրերում՝


• գ. Բամբակաշատ,


• գ. Արմավիր,


• գ. Ջանֆիդա,


• գ. Փշատավան,


• գ. Արգավանդ,


• գ. Արազափ։


 


Ընկերության հերթապահ բրիգադներն այս պահին շարունակում են վթարավերականգնողական աշխատանքները՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետներում ամբողջությամբ վերականգնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակ42

Leave a comment