Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի ֆեյսբուքյան գրառումը.

«Այս ջեմը ես պատրաստել եմ հայկական ծիրանից։

Ծիրանը խորհրդանշում է այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Անցյալ ամիս կայացած ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց այն կուսակցությունների օգտին, որոնք ցանկանում են ավելի սերտ գործընկերություն հաստատել ԵՄ-ի հետ։ Ռուսաստանը փորձել էր ազդել քվեարկության վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը։ Ի պատասխան՝ ԵՄ-ն օգնեց Հայաստանին՝ բացելով իր շուկան այս ապրանքներից շատերի համար։

Ահա թե ինչու, երբ անցյալ շաբաթ Հայաստանում էի, Բրյուսել վերադարձա ծիրանի հսկայական զամբյուղով։ Դրանց մեծ մասը բաժին հասավ ընկերներիս։ Մնացածից ես ջեմ պատրաստեցի։

Մի ընկեր տեսավ ջեմը ու ասաց. «Ազատության տարաներ»։ Իմ կարծիքով՝ դա արտահայտվելու գեղեցիկ ձև էր։

Երբ գնում եք սուպերմարկետ, փնտրե՛ք հայկական ծիրան, սալոր կամ բալ։ Սա հնարավորություն է անելու մի փոքրիկ քայլ, որը կարող է օգնել հայ ֆերմերներին և աջակցել նրանց երկրի ժողովրդավարական ընտրությանը»։

Թարգմանությունը՝ «Ա1+»-ի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment