Եկատերինբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպեցի ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հետ։ Այդ մասին իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները, արդյունաբերական կապերի ընդլայնման և ներդրումային ծրագրերի խթանման հարցերը»,- նշել է նա։