ԵԱՏՄ – ԱՊՀ․ համագործակցության զարգացում՝ մրցակցության ոլորտում

ԵԱՏՄ Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ Մաքսիմ Երմոլովիչը ելույթ է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում։

Նա ներկայացրել է Հանձնաժողովի մոտեցումները ԵԱՏՄ միջսահմանային շուկաներում մրցակցային միջավայրի հետագա զարգացման վերաբերյալ և նշել վերազգային մրցակցային կարգավորման հիմնական ուղղությունները։

Դրանց թվում են՝ ԵԱՏՄ իրավունքի կատարելագործումը, իրավակիրառման արդյունավետության բարձրացումը, ապրանքային և թվային շուկաների վերլուծությունը, ինչպես նաև մրցակցային ռիսկերի ուսումնասիրությունը՝ կապված պլատֆորմային տնտեսության և արհեստական բանականության հետ։

—00—ՍՊ

Leave a comment