Վթար է․ հուլիսի 07/08-ին 24 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ

վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 07-ին ժամը 07.00-ից մինչև

հուլիսի 08-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք,

Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և

կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment