ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2026թ հունվար-մայիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-մայիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,257,085․1 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 4․5% աճ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 11․2%-ով և կազմել 334,453․8 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 44%-ով և կազմել 132,224․8 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 12․3%-ով և կազմել 94,428․5 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 8․6%-ով և կազմել 51,385․մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 1%-ով և կազմել 5,115․3 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են 1․5%-ով և կազմել 1,908․1 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 99․6%-ով և կազմել 117,111․2 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը աճել են 16․3%-ով և կազմել 16,735․4 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 24․3%-ով և կազմել 114,974․2 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 7․4%-ով և կազմել 388,748 մլն ՀՀ դրամ։

Leave a comment