Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդրության դրսևորում է․ Սաղաթելյան

Քաղաքականություն
Պաշտոնական

Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդրության դրսևորում է․ Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ:

Մեկ անձի բռնապետության հաստատմանն ուղղված այս քայլերը վառ վկայությունն են, որ վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և իշխանության պահպանելու համար հենվում է բացառապես ուժային կառույցների վրա:

Ակնհայտ է նաև, որ այսպիսի վարքագծով որևէ ռեժիմ չի կարող երկար կյանք ունենալ»,- գրել է նա:

Leave a comment