«Գագիկ Ծառուկյանը այս պահին որևէ կարգավիճակ չունի»,- ասել է ԲՀԿ առաջնորդի փաստաբան Սմբատ Մինասյանը։ Նրա խոսքով՝ քննչական գործողությունները դեռ ավարտված չեն. «Երբ վերջացնենք, հայտարարությամբ հանդես կգանք»,- շեշտել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։