Աշոտ Բեգլարյանը ողջ է մնացել՝ ունենալով մարմնի ավելի քան 90 տոկոսի խորը այրվածքներ․ Վերապրում

Փետրվար 08,2026 11:15

Արցախի Հեռուստատեսություն– Աշոտ Բեգլարյանը ծնվել է 1995 թվականին Ստեփանակերտում։ 1996-ից մինչև 2020 թվականը ապրել է Շուշի քաղաքում։ 2016 թվականից ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության զորքերում։ Նա այն հարյուրավոր մարդկանցից մեկն է, որոնք փրկվել են 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում՝ Հայկազովի վառելիքի պահեստում տեղի ունեցած հզոր պայթյունից։ Աշոտ Բեգլարյանը ողջ է մնացել՝ ունենալով մարմնի ավելի քան 90 տոկոսի խորը այրվածքներ։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ի ողբերգության հետևանքով զոհվել է 219 մարդ, վիրավորվել՝ շուրջ 300-ը, իսկ 22 հոգի մինչ օրս համարվում է անհետ կորած։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a comment