Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի | Factor.TV

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ներկայացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի  6-8-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-10-ին՝ առավելապես կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ի երեկոյան, 6-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-ի՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով հուլիսի 9-10-ը ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում`

Հուլիսի 6–8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, 9–10-ին՝ քաղաքի առանձին հատվածներում՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։

Leave a comment