ՌԴ-ից այսօր Ադրբեջանի տարածքով պրոպան գազ կուղարկվի Հայաստան

Այսօր Ռուսաստանից Հայաստան կմատակարարվի պրոպան գազ Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բիլաջարի կայարանից կուղարկվի ռուսական պրոպան գազով 30 երկաթուղային վագոն։

Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 35 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ։

Բացի այդ, մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա AI-92 և AI-95 բենզին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment