Ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 4-5 աստիճանով


Հանրապետության տարածքում հուլիսի 6-ի ցերեկը, 7-8-ը շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-11-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 6-ի երեկոյան, 7-8-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։


Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, հուլիս 9-10-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Leave a comment