Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է


Հուլիսի 6-ին՝ ժամը 09։52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում այրվում է ավտոմեքենա, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։06-ին, մարվել 10։12-ին: Այրվել է Mitsubishi մակնիշի ավտոմեքենան:

Դիտումների քանակ5

Leave a comment