https://arm.sputniknews.ru/20260706/araratcementi-varchakan-shenqi-mutqn-u-ashkhatasenjaknery-kaparaknqvats-en-tnoreni-zhp-104262136.html
«Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ
«Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ
Sputnik Արմենիա
ՔԿ աշխատակիցներն արդեն հեռացել են, սակայն ոչինչ չեն առգրավել։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T14:07+0400
2026-07-06T14:07+0400
2026-07-06T14:07+0400
արարատցեմենտ
խուզարկություն
հհ քննչական կոմիտե
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1808/32/18083294_0:84:1601:984_1920x0_80_0_0_cab7e5458a600d2a5130cdcc9707d709.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik․ «Արարատցեմենտ» գործարանում քննչական գործողություններն ավարտվել են, ՔԿ աշխատակիցները հեռացել են, սակայն վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են։ «Կենտրոն» հեռուստաընկերության հետ զրույցում այս մասին հայտնել է գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը։Ինչպես հայտնի է, վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրան պատկանող տարբեր օբյեկտներում, այդ թվում՝ «Օլիմպավան» մարզաառողջարանային համալիրում, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու, օղու կոմբինատում, հյուրանոցներում, «Արարատցեմենտ» գործարանում և այլն։ ՔԿ-ից հայտնում են, որ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։Նրա խոսքով՝ ՔԿ աշխատակիցները ներկայացրել են դատարանի որոշում, որում, սակայն, նշված է եղել, թե աշխատասենյակներում, հարակից տարածքներում խուզարկությունն արգելվում է։«Երբ մատնանշեցինք այդ հատվածը, իրենց պատասխանն այն էր, թե մենք մեր գործողություններն ենք անում. գնացեք, բողոքեք»,- նշել է Պողոսյանը։Ըստ նրա՝ այս պահին հսկայական վնասներ են հասցվում գործարանի աշխատանքին։ Առաջնահերթ 1000-ից ավելի աշխատակիցների վարձատրության հարցն է։ Ցեմետի բարձումն է դադարեցվել, ինչի հետևանքով, Պողոսյանի խոսքով, երկրում կատարվող շինարարական աշխատանքները ևս կարող են կոլապսի ենթարկվել։ՔԿ աշխատակիցներն արդեն հեռացել են։ Պողոսյանի խոսքով՝ գործարանից ոչինչ չի առգրավվել, սակայն անհասկանալի է, թե ինչպես է գործարանն աշխատելու կապարակնքված դռների պայմաններում։Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին Լոռու մարզի Շնող համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։ Մայիսի 20-ին ՀՀ դատախազությունը հայտարարեց, որ «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1808/32/18083294_88:0:1511:1067_1920x0_80_0_0_033c05c3780aa0b49ae481fc703902f9.jpg.webp
արարատցեմենտ, խուզարկություն, հհ քննչական կոմիտե, գագիկ ծառուկյան
արարատցեմենտ, խուզարկություն, հհ քննչական կոմիտե, գագիկ ծառուկյան
ՔԿ աշխատակիցներն արդեն հեռացել են, սակայն ոչինչ չեն առգրավել։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik․ «Արարատցեմենտ» գործարանում քննչական գործողություններն ավարտվել են, ՔԿ աշխատակիցները հեռացել են, սակայն վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են։ «Կենտրոն» հեռուստաընկերության հետ զրույցում այս մասին հայտնել է գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը։
Ինչպես հայտնի է, վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրան պատկանող տարբեր օբյեկտներում, այդ թվում՝ «Օլիմպավան» մարզաառողջարանային համալիրում, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու, օղու կոմբինատում, հյուրանոցներում, «Արարատցեմենտ» գործարանում և այլն։ ՔԿ-ից հայտնում են, որ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։
«Առավոտյան մոտավորապես 7։30 միանգամից լայնածավալ «գրոհել են»՝ անգամ անվտանգության աշխատակիցներին վախեցնելով, ուժ գործադրելով, սպառնալով, թե կձերբակալեն և այլն։ Գործարանը հերթափոխով է աշխատում․ տեղում գտնվող աշխատակիցներին հանել են, իսկ հերթափոխն ընդունող աշխատակիցներին թույլ չեն տվել ներս մտնել՝ պարալիզացնելով 1000-ից ավելի աշխատակից ունեցող գործարանի աշխատանքը»,- պատմել է Արտյոմ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ՔԿ աշխատակիցները ներկայացրել են դատարանի որոշում, որում, սակայն, նշված է եղել, թե աշխատասենյակներում, հարակից տարածքներում խուզարկությունն արգելվում է։
«Երբ մատնանշեցինք այդ հատվածը, իրենց պատասխանն այն էր, թե մենք մեր գործողություններն ենք անում. գնացեք, բողոքեք»,- նշել է Պողոսյանը։
Ըստ նրա՝ այս պահին հսկայական վնասներ են հասցվում գործարանի աշխատանքին։ Առաջնահերթ 1000-ից ավելի աշխատակիցների վարձատրության հարցն է։ Ցեմետի բարձումն է դադարեցվել, ինչի հետևանքով, Պողոսյանի խոսքով, երկրում կատարվող շինարարական աշխատանքները ևս կարող են կոլապսի ենթարկվել։
ՔԿ աշխատակիցներն արդեն հեռացել են։ Պողոսյանի խոսքով՝ գործարանից ոչինչ չի առգրավվել, սակայն անհասկանալի է, թե ինչպես է գործարանն աշխատելու կապարակնքված դռների պայմաններում։