Վարդենյաց լեռնանցքըփակ է
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Ջերմուկի խաչմերուկից Կապան ավտոճանապարհը փակ են կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքըփակ է կցորդով բեռնատարների համար։
Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներըդժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներինտեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց ձորի, Գեղարքունիքի (բացի Սևան քաղաքից) մարզերում և Արարատի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններումտեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։