Մամուլից ենք տեղեկացել՝ ինչ քրեական վարույթի մասին է խոսքը. Իվետա Տոնոյան

https://arm.sputniknews.ru/20260706/mamulic-enq-teghekacel-inch-qreakan-varujti-masin-e-khvosqy-iveta-tvonvojan-104249551.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104249292_0:0:1440:1080_1920x0_80_0_0_bf8c9038500ee7fd6e9ac62e2228d125.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իվետա տոնոյան, видео, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), խուզարկություն

իվետա տոնոյան, видео, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), խուզարկություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուները առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության քրեական վարույթի մասին մամուլից են տեղեկացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորի թեկնածու, Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դիմակավորված իրավապահները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

«Քննչական գործողությունները սկսել են 7:15-ից: Քննչական կոմիտեն մինչ այս պահը հարկ չի համարել հայտնել է, թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը: Մամուլից ենք տեղեկացել, որ փողերի լվացման և հարկերից խուսափելու մասին է խոսքը: Փաստաբաններն արդեն վերևում են և ներկա են խուզարկությանը»,- ասաց Տոնոյանը:

Տոնոյանի խոսքով՝ տանն են գտնվում և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ ընտանիքի անդամները, այդ թվում մայրը՝ Ռոզա Ծառուկյանը:

Նա հույս հայտնեց, որ փաստաբանների դուրս գալուն պես գոնե կկարողանան որևէ ինֆորմացիա տալ:

Leave a comment