Այս գիշեր որոշվեց Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի մասնակիցները՝ ո՞վ կմեկներ Մայամի:
Նորվեգիան առաջինը ապահովեց քառորդ եզրափակիչում իր տեղը հուլիսի 12-ին «Հարդ Ռոք» մարզադաշտում: Կիրակի օրը Նորվեգիան Նյու Յորքում 2-1 հաշվով հաղթեց Բրազիլիային։ Հոլանդը երկու գոլ խփեց և ճանաչվեց խաղի լավագույն խաղացող։ Նա այժմ յոթ գոլ ունի այս տարվա Աշխարհի առաջնությունում՝ հավասարվելով ֆրանսիացի Կիլիան Մբապեի և արգենտինացի Լիոնել Մեսսիի հետ։
36 տարվա ընթացքում առաջին անգամ գնդակի կախարդները մնացին առանց քառորդ եզրափակիչի ուղեգրի: 1990 թվականի Աշխարհի առաջնությունում նրանք սայթաքել էին Արգենտինայի դեմ խաղում, այժմ՝ Նորվեգիայի։
Ինչ վերաբերում է Անգլիա-Մեքսիկա խաղին, այն 2026 թվականի Աշխարհի առաջնության ամենադրամատիկ խաղերից էր։ Բելինգհեմի գոլային սխրանքները, մրցավարական անհամաձայնություններ և VAR-ի «սուր աչքը», 11 մետրանոց, հեռացումը, Մեքսիկայի խելահեղ խաղ։
Անգլիան խաղի մեկ երրորդից ավելը խաղաց 10 հոգով, բայց միևնույն է կարողացավ ապահովել 3-2 հաշվով հաղթանակ։
Նրանք անցան քառորդ եզրափակիչ Ջուդ Բելինգհեմի դուբլի և Հարի Քեյնի իրացրաց 11 մետրանոց հարվածի շնորհիվ։ Բելինգհեմը ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց խաղի լավագույն խաղացող
Խաղն ավարտվեց տանտերերի կատաղի գրոհներով, որոնք երբեք չէին պարտվել Աշխարհի առաջնության խաղում այս մարզադաշտում: Այնուամենայնիվ, Թոմաս Տուխելի թիմը դիմացավ և անցավ քառորդ եզրափակիչ: Մեքսիկան, ինչպես 2026 թվականի Աշխարհի առաջնության համակազմակերպիչ Կանադան, դուրս մնաց մրցաշարից:
Անգլիան այժմ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում կմրցի Նորվեգիայի հետ։