Այսօր Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում տեղի ունեցավ Աշխարհի առաջնության ամենալարված հանդիպումներից մեկը: Մեքսիկան 1/8 եզրափակչում ընդունեց Անգլիային և սեփական հարկի տակ պարտվեց 3-2 հաշվով:
36-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմը Բուկայո Սակայի փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը։ Ավելի ուշ Անգլիայի ավագ Հարրի Քեյնի փոխանցումից հետո Բելինգհեմը կրկնապատկեց հաշիվը։
42-րդ րոպեին Խուլիան Կինյոնեսը հաշիվը կրճատեց՝ 2-1: 54-րդ րոպեին անգլիացյի պաշտպան Ջարել Քուանսան հեռացվեց խաղադաշտից կոպիտ խաղի համար: Քիչ հետո «Երեք Առյուծները» 11 մետրանոց հարվածի հնարավորություն ստացան, որն էլ ընտրանու ավագ Հարրի Քեյնն իրացրեց 60-րդ րոպեին:
Մեքսիկայի հարձակվող Ռաուլ Խիմենեսը 69-րդ րոպեին գնդակի հեղինակ դարձավ՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը, սակայն տանտերերը չկարողացան նորից գոլ խփել։
Նորվեգիան և Անգլիան կմրցեն քառորդ եզրափակչում։