Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հաքերները կոտրել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցների էլեկտրոնային փոստի հաշիվները և վաճառքի են հանել նրանց կառավարական հաշիվների և գաղտնաբառերի տեղեկությունները, հաղորդում է The Daily Telegraph-ը։
Ըստ թերթի՝ հաքերային հարձակման արդյունքում բացահայտվել են արտերկրում աշխատող Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների, այդ թվում՝ Թաիլանդի և Մավրիկիոսի դեսպանատներում աշխատողների մուտքային տվյալները։ Հարձակվողները նաև մուտք են գործել Դերբիշիր անգլիական կոմսության և Ուոլթեմ Ֆորեսթի լոնդոնյան թաղամասի քաղաքային խորհրդի աշխատակիցների հաշիվներ։
Թերթը հայտնել է, որ այդ մուտքային տվյալները վաճառվում են դարքնեթում 60,000 դոլարով։