Ովքեր դասեր կքաղեն նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան. Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«ՍԴ որոշումը կանխատեսելի էր, և չեմ կարծում, թե որևէ լուրջ քաղաքական ուժ սպասում ուներ, որպեսզի դրանից հետո իրականացներ իր քաղաքական պլանավորումը։

Խորհրդարան անցած ուժերի մոտեցումը հայտնի է՝ անկախ դրա հիմքում դրված դիսկուրսից։

Նախորդ շրջափուլում եղել են և՛ հիասթափություններ, և՛ պարտություններ, և՛ պայքարի հաջողված դրվագներ։

Ով կամ ովքեր վերջին տարիների քաղաքական իրադարձություններից, խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան»:a

Leave a comment