Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել


Հուլիսի 5-ին՝ ժամը 21։40-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ բնակավայրում տուն է այրվում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 22:34-ին։ Այրվել է տան տանիքը՝ մոտ 80 քմ։


 


Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տան տանիք:

Դիտումների քանակ8

Leave a comment