https://arm.sputniknews.ru/20260706/khuzarkutjunner-en-multi-grupi-grete-bvolvor-ynkerutjunnerum-tesanjut-104241114.html
Խուզարկություններ են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում. տեսանյութ
Խուզարկություններ են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում. տեսանյութ
Sputnik Արմենիա
Իրավապահները մտել են կոնցեռնի կազմում ընդգրկված կազմակերպությունների տնօրենների բնակարաններ։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T09:33+0400
2026-07-06T09:33+0400
2026-07-06T09:45+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
խուզարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104241214_6:0:1274:713_1920x0_80_0_0_2acccce0dc71cc3f2c74a0db96888ab4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Այս մասին հայտնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դիմակավորված իրավապահները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն:Sputnik Արմենիայի տեղեկություններով` խուզարկություններ են ընթանում նրան պատկանող մի շարք օբյեկտներում, մասնավորապես` Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատում և «Մուլտի Վելնես» մարզահամալիրում:Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները հավաքված են փակ դռների մոտ, նրանց թույլ չեն տալիս ներս մտնել։Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։
2026
Լուրեր
am_HY
Վաղ առավոտից խուզարկություն է նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» գրասենյակում
Sputnik Արմենիա
Վաղ առավոտից խուզարկություն է նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» գրասենյակում
2026-07-06T09:33+0400
true
PT0M14S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104241214_164:0:1115:713_1920x0_80_0_0_195170c854246fa0724fe3a6574b034b.jpg.webp
հայաստան, գագիկ ծառուկյան, խուզարկություն, видео
հայաստան, գագիկ ծառուկյան, խուզարկություն, видео
Իրավապահները մտել են կոնցեռնի կազմում ընդգրկված կազմակերպությունների տնօրենների բնակարաններ։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Այս մասին հայտնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։