Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում


Հուլիսի 5-ին՝ ժամը 06։07-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ անրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


 


Պարզվել է, որ քարեր են ընկել ճանապարի երթևեկելի հատված՝ խոչընդոտելով երթևեկությանը։


 


Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը։

Դիտումների քանակ7

Leave a comment