Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։40-ի սահմաններում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջով անցնելիս նկատում է, որ այնտեղ հավաքված են փրկարարներ, պարեկներ, շտապօգնության բժիշկներ ու համայնքային ոստիկաններ, ովքեր զրուցում են են մի քաղաքացու հետ, ով անցած է լինում կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնալիս է լինում իրեն ցած նետել։
Տիգրան Ավինյանը մոտենում է այդ քաղաքացուն և կարճ զրույց ունենալուց հետո կարողանում է նրան համոզել, որպեսզի նա վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր, որից հետո այդ քաղաքացուն ուղեկցում են շտապօգնության ավտոմեքենան։