ՀԱԿ-ը կոչ է անում շտապ դիմել ՍԴ՝ ընտրական իրավունքի սահմանափակման պատճառով

https://arm.sputniknews.ru/20260705/hak-y-kvoch-e-anum-shtap-dimel-sd-yntrakan-iravunqi-sahmanapakman-pattsharvov-104236846.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104191926_0:0:1280:960_1920x0_80_0_0_ff5d565b80fcb78d0eeb9bb202e6a60d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայ ազգային կոնգրես (հակ), սահմանադրական դատարան, ընտրական օրենսգիրք

հայ ազգային կոնգրես (հակ), սահմանադրական դատարան, ընտրական օրենսգիրք

Բաժանորդագրվել

Քաղաքական ուժը պահանջում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Հայ ազգային կոնգրեսը դիմել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին շտապ դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր։

Այս մասին նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Հուլիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեցին Ընտրական օրենսգրքում և Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը: Դրանցով սահմանվում է, որ ընտրություններին նախորդած 1 տարվա ընթացքում 183 օր Հայաստանում չլինելու դեպքում քաղաքացին չի կարող մասնակցել ընտրական գործընթացներին։

«Սահմանադրության 48-րդ հոդվածը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքը՝ որպես հիմնարար քաղաքական իրավունք։ Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածը ոչ միայն իմպերատիվ ամրագրում է, որ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք, այլև նույն հոդվածի 4-րդ մասում սպառիչ կերպով սահմանում է նաև այն անձանց շրջանակը, որոնք այդ իրավունքից զրկված են։ Այդ ցանկում բացակայում է Հայաստանի Հանրապետությունում որոշակի ժամանակահատված բնակվելու կամ փաստացի գտնվելու պահանջը։ Հետևաբար օրենքով ընտրական իրավունքի համար նոր՝ նստակեցության ցենզ սահմանելը, ըստ էության, Սահմանադրությամբ չնախատեսված լրացուցիչ սահմանափակում է»,-նշված է հաղորդագրության մեջ։

ՀԱԿ-ի կարծիքով՝ օրենքով ընտրական իրավունքի համար լրացուցիչ նախապայման սահմանելը դուրս է Սահմանադրությամբ թույլատրելի կարգավորման շրջանակներից և խախտում է համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի սահմանադրական սկզբունքները։

«Մեր համոզմամբ, այս փոփոխությունների իրական նպատակը քաղաքական է։ Դրանք կոչված են արհեստականորեն նվազեցնելու հանրաքվեի դրված հարցի ընդունման համար անհրաժեշտ՝ մասնակցության իրավունք ունեցողների մեկ քառորդի կողմ քվեների շեմը, և դրանով իսկ դյուրացնելու Ադրբեջանի կողմից առաջ քաշվող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության պահանջի կատարումը։ Եթե այս փոփոխությունները Սահմանադրական դատարանի կողմից չճանաչվեն հակասահմանադրական, ապա ապագայում բոլոր հանրաքվեները և համապետական ընտրությունները կանցկացվեն հակասահմանադրական իրավական հիմքի վրա, իսկ դրանց արդյունքում ձևավորվող իշխանությունների լեգիտիմությունը մշտապես կդրվի կասկածի տակ՝ ստեղծելով շարունակական սահմանադրական ճգնաժամ»,-նշում են ՀԱԿ-ից։

Հավելում են, որ Հայաստանի պետականության, սահմանադրական կարգի և ժողովրդավարության պաշտպանությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել հասարակական-քաղաքական դիմադրության լայն ճակատ, որը կկարողանա օրինական և սահմանադրական ճանապարհով կասեցնել պետական ինստիտուտների քայքայման գործընթացը։

Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրական դատարանում ներկայացված Ազգային անվտանգության ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա մայիս–հունիս ամիսներին Հայաստան ժամանածների ու մեկնածների տարբերությունը կազմել է ընդամենը 2000–3000 մարդ։

Գործող իշխանությունը, սակայն, պնդում է, թե հունիսի 7–ի ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով մեծ թվով ՀՀ քաղաքացիներ հատուկ ուղղորդված ժամանել են Հայաստան` քվեարկելու։

Leave a comment