Հունիսի 7-ի ընտրությանը կանխվել է Հայաստանից ժողովրդավարությունը խլելու փորձ: Միջազգային և տեղական դիտորդների արձանագրումները գրեթե նույնական են՝ չեն եղել լուրջ խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի գնահատականով՝ ընտրություններն անցկացվել են բազմակարծիք և խիստ բևեռացված միջավայրում:
Ընտրություններից առաջ պառակտումը շահարկվել է, Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձինք սպառնացել են տնտեսական և անվտանգության ոլորտներում հետևանքներով, եթե Հայաստանը որոշի խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Տեղական դիտորդները նշել են, որ խնդիր էր ընտրակաշառքը, ատելության խոսքը, նաև շատ մեծ խնդիր էր Ռուսաստանի միջամտությունը։
Այդուհանդերձ, միջազգային կառույցները և փորձագետները արձանագրել են՝ ԱԺ հերթական ընտրությունը արտահայտում է հանրային տրամադրությունները: Իսկ Սահմանադրական դատարանում վիճարկումները նույնպես ժողովրդավարության ցուցիչ են: Ընտրությունից մեկ ամիս անց փորձագետները ընդգծում են՝ իշխանությունը արտաքին ճնշումների պայմաններում պետք է քայլեր ձեռնարկի անվտանգային քաղաքականությունը պաշտպանելու համար:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում։