Միլիոնավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանի գլխավոր մզկիթում՝ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի դագաղների առջև զանգվածային աղոթքի համար։
Ինչպես հաղորդում է TASS-ի թղթակիցը, վաղ առավոտից Թեհրանի ամենամեծ կրոնական համալիրում՝ Իմամ Խոմեյնիի մոսալլահում, սգո հագուստով ուխտավորների շարքեր են ձևավորվել, որոնք կրում են իրանական դրոշներ, Խամենեիի դիմանկարներ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից վրեժխնդրության կոչ անող պաստառներ։
Դագաղների առջև ժողովական աղոթք է կարդացվել Իրանի առաջնորդի և նրա ընտանիքի, այդ թվում՝ նրա մեկամյա թոռնուհու հոգիների հանգստության համար։
Նշենք, որ Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում սկսվել է հուլիսի 3-ին։ Հուլիսի 4-ից 5-ը այաթոլլայի մարմինը կգտնվի Թեհրանի Մոսալլայում (Թեհրանի ամենամեծ կրոնական-հասարակական համալիրը), որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է հրաժեշտ տալ նրան։ Հուլիսի 6-ին Իրանի մայրաքաղաքում կանցկացվի սգո երթ՝ հիմնական փողոցներով, որից հետո մարմինը կտեղափոխվի երկրի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ քաղաք, որտեղ հուլիսի 7-ին տեղի կունենան սգո արարողություններ։
Հուլիսի 8-ին Ալի Խամենեիի մարմինը կուղարկվի հարևան Իրաք, որտեղ Նաջաֆում և Քերբալայում տեղի մուսուլման-շիաների համար կկազմակերպվեն հրաժեշտի առանձին արարողություններ։ Այաթոլլայի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։