Հայաստանի ներկայացուցիչը դարձել է Բալետի արտիստների XV միջազգային մրցույթի դափնեկիր

Բաժանորդագրվել

Հեղինակավոր ստուգատեսն անցկացվում է չորս տարին մեկ անգամ։ Այս տարի ընդհանուր առմամբ ներկայացվել է 362 հայտ 35 երկրից։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Մոսկվայում հայտարարվել են Բալետի արտիստների XV միջազգային մրցույթի դափնեկիրների անունները, որոնց թվում է նաև Հայաստանի ներկայացուցիչը։

«Հայտարարվել են Մոսկվայում անցկացվող Բալետի արտիստների XV միջազգային մրցույթի հաղթողների անունները։ Սա կարևոր իրադարձություն է դասական պարի աշխարհում, որն ամեն տարի համախմբում է երիտասարդ տաղանդավոր արտիստների ամբողջ աշխարհից՝ իրենց հմտություններն ու արտիստիզմը ցուցադրելու համար»,-իր Telegram-ալիքում հայտնել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։

Մասնավորապես, «Տղամարդիկ, մենապար» անվանակարգում 3-րդ մրցանակին (բրոնզե մեդալ) է արժանացել Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Մարուքյանը։

Հեղինակավոր մրցույթն անցկացվում է չորս տարին մեկ անգամ։ Այս տարի մրցույթին մասնակցելու համար ընդհանուր առմամբ 362 հայտ է ներկայացվել 35 երկրից։ Այն անցկացվել է հունիսի 25-ից հուլիսի 5-ը և նվիրված էր պարուսույց, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչին։

Leave a comment