«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին

Իտալական «Ինտերի» ու Նիդերլանդների հավաքականի պաշտպան Դենզել Դյումֆրիսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

30-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել մադրիդցիների հետ։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Դենզել Դյումֆրիսն «Ինտերի» կազմում անցկացրել է 28 հանդիպում, խփել է 5 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում։ Նա 2021 թվականին նիդերլանդական «ՊՍՎ Էյնդհովենից» էր տեղափոխվել իտալական ակումբ։

Leave a comment