https://arm.sputniknews.ru/20260705/estetik-ev-ogtakar-biznes-vajvoc-dzvori-lavandaji-dashty-naev-nkarvelu-siraharnerin-e-gerum-104142144.html
Էսթետիկ և օգտակար բիզնես. Վայոց Ձորի լավանդայի դաշտը նաև նկարվելու սիրահարներին է գերում
Էսթետիկ և օգտակար բիզնես. Վայոց Ձորի լավանդայի դաշտը նաև նկարվելու սիրահարներին է գերում
Sputnik Արմենիա
Արդեն մի քանի տարի՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում սկսել են լավանդա կամ նարդոս մշակել։ Դաշտերից մեկն էլ Վայոց Ձորի մարզում է: Sputnik Արմենիան այցելել է… 05.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-05T09:55+0400
2026-07-05T09:55+0400
2026-07-05T09:55+0400
վայոց ձոր
լավանդա
նարդոս
դաշտ
թեյ
յուղ
օծանելիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104088192_0:0:1907:1072_1920x0_80_0_0_e81b79574ae30cd741f13926a31d36f5.jpg.webp
Լավանդայի դաշտերում շքեղ լուսանկարներ ունենալու համար պետք չէ հասնել ֆրանսիական Ռիվիերա ու Պրովանս, դա կարելի է նաև Հայաստանում անել։ 2019 թ․ Տիգրան Խաչատրյանը Վայոց Ձորի մարզում՝ ծննդավայր Աղավնաձորում, որոշեց նոր մշակաբույս աճեցնել։ Լուսանկարներով տեսել էր ֆրանսիական լավանդայի դաշտերը, հիացել ու որոշել՝ նման գեղեցկություն պիտի հայրենի գյուղում էլ լինի։ Ասում է՝ թեպետ այսօր Հայաստանի տարբեր բնակավայրերում են սկսել լավանդայի դաշտեր հիմնել, բայց առաջինն ինքն էր։Տիգրանը երկարամյա զինվորական է, իսկ եթե ազատ ժամանակ ունի, ապա այն նվիրում է դաշտերում, սարերում թափառումներին՝ փնտրելով ու հավաքելով տարբեր դեղաբույսեր։ Բույսերով ու դրանց օգտակար հատկություններով հետաքրքրությունը մանկուց է։ Պատմում է՝ երբ փոքր ժամանակ անասուններին սար էր տանում, առիթն օգտագործում էր սարի վայրի բույսերը ճանաչելու, փորձելու համար։ Կարծում է՝ պապիկներից մեկի սերն ու բույսերը ճանաչելու շնորհքն իրեն է փոխանցվել։«Պապս 55 տարեկան էր, բժիշկները սրտի լուրջ հիվանդություն են հայտնաբերում, ասում են՝ մի 6 ամիս ես ապրելու։ Պապս էլ խոտաբույսերի հանդեպ սեր ուներ, լավ ճանաչում էր դրանք, տարբեր խոտաբույսեր է օգտագործում, մահանում է 89-ին մոտ»,- ասում է Տիգրանը։Այսօր Տիգրանը խոտաբույսերի որոշ բացառիկ տեսակներ նաև իր այգում է աճեցնում՝ առողջական գրեթե բոլոր խնդիրների լուծումը պապի պես փնտրելով բնության տված բարիքների մեջ։ Ասում է՝ շուտով 44 տարեկան կդառնա, ու եթե հաշվի՝ ամբողջ կյանքում հազիվ մի 44 հատիկ դեղահաբ ընդունած լինի։ Վստահ է, որ վայրի տարատեսակ խոտաբույսերի օգտագործման շնորհիվ էլ բարձր իմունիտետ ունի ու շատ հազվադեպ է հիվանդանում։Լավանդան գեղեցիկ ու անուշաբույր լինելուց բացի նաև օգտակար հատկություններ ունի, օգտակար է հատկապես նյարդային համակարգի համար, օգնում է պայքարել անքնության դեմ։ Դրա համար էլ այն ոչ միայն օգտագործվում է օծանելիքի, կոսմետիկ միջոցների արտադրության մեջ, այլև թեյեր ու թուրմեր են պատրաստում։Օգտակար հատկությունների թվում Տիգարնը նշում է նաև այն, որ լավանդան վանում է սողուններին, տարատեսակ միջատներին։ Օրինակ` ամռան այս շոգին, երբ Վայոց Ձորի դաշտերում հաճախ օձեր են հանդիպում, լավանդայի դաշտում նրանք չկան։ Տիգրանը կատակում է՝ անգամ մի լորտու ունեին, ինքն էլ հոտին չդիմացավ, փախավ։Լավանդայի մասին Տիգրանն առանձնահատուկ սիրով է պատմում․ այն աճեցնելու գլխավոր գաղտնիքներից մեկը հենց սերն ու հոգատարությունն են։ Հիշում է, որ 2020թ․, երբ ինքը գնաց 44-օրյայի պատերազմին մասնակցելու, նոր տնկած լավանդաներն իրենից նեղացան, նորմալ չաճեցին։«Որ նոր էի սկսել լավանդան աճեցնել, գալիս էի, զրուցում էի հետները․ գյուղացիներն անցնելուց տեսնում էին, որ խոսում եմ, մտածում էին՝ երևի մարդ կա։ Գալիս էին, տեսնում՝ մարդ չկա, թփերի հետ եմ խոսում, գնում էին, տնեցիքին ասում՝ Տիգրանի գլխի հետ մի բան այն չէ»,- պատմում է նա։Մեր երկրում նարդոսի պահանջարկը մեծ է, իր մշակածն ամբողջությամբ է սպառվում, գնում են թե՛ կոսմետիկ միջոցների արտադրության, թե՛ թեյերի համար։ Ձեռք են բերում տարբեր ընկերություններ, դեղատներ, սրճարաններ, նաև անհատներ։ Արդեն նոր սածիլներ է տեղադրել՝ նպատակ ունենալով ընդարձակել դաշտը։ Դրանից հետո նաև նպատակ ունի հատուկ սարքավորում ներմուծել՝ լավանդայի եթերայուղ ստանալու համար։ Պատրաստվում է նարդոսի այս դաշտը Վայոց Ձորի զբոսաշրջային այցեքարտերից մեկը դարձնել, որ ցանկացողները գան, լուսանկարվեն դաշտում, մասնակցեն բերքահավաքին և գնան՝ մի փունջ անուշաբույր նարդոս ձեռքներին։
վայոց ձոր
դաշտ
2026
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104088192_238:0:1667:1072_1920x0_80_0_0_45e941c7d6007fd05bfcef03e7b53133.jpg.webp
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_0b2d52a8945e2a5af21505c1f7ceb190.jpg.webp
վայոց ձոր, լավանդա, նարդոս, դաշտ, թեյ, յուղ, օծանելիք
վայոց ձոր, լավանդա, նարդոս, դաշտ, թեյ, յուղ, օծանելիք
Արդեն մի քանի տարի՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում սկսել են լավանդա կամ նարդոս մշակել։ Դաշտերից մեկն էլ Վայոց Ձորի մարզում է: Sputnik Արմենիան այցելել է Աղավնաձոր գյուղի լավանդայի դաշտ՝ բացահայտելու Ֆրանսիայի այցեքարտերից մեկը դարձած մշակաբույսի գաղտնիքները։
Լավանդայի դաշտերում շքեղ լուսանկարներ ունենալու համար պետք չէ հասնել ֆրանսիական Ռիվիերա ու Պրովանս, դա կարելի է նաև Հայաստանում անել։ 2019 թ․ Տիգրան Խաչատրյանը Վայոց Ձորի մարզում՝ ծննդավայր Աղավնաձորում, որոշեց նոր մշակաբույս աճեցնել։ Լուսանկարներով տեսել էր ֆրանսիական լավանդայի դաշտերը, հիացել ու որոշել՝ նման գեղեցկություն պիտի հայրենի գյուղում էլ լինի։ Ասում է՝ թեպետ այսօր Հայաստանի տարբեր բնակավայրերում են սկսել լավանդայի դաշտեր հիմնել, բայց առաջինն ինքն էր։
Տիգրանը երկարամյա զինվորական է, իսկ եթե ազատ ժամանակ ունի, ապա այն նվիրում է դաշտերում, սարերում թափառումներին՝ փնտրելով ու հավաքելով տարբեր դեղաբույսեր։ Բույսերով ու դրանց օգտակար հատկություններով հետաքրքրությունը մանկուց է։ Պատմում է՝ երբ փոքր ժամանակ անասուններին սար էր տանում, առիթն օգտագործում էր սարի վայրի բույսերը ճանաչելու, փորձելու համար։ Կարծում է՝ պապիկներից մեկի սերն ու բույսերը ճանաչելու շնորհքն իրեն է փոխանցվել։
«Պապս 55 տարեկան էր, բժիշկները սրտի լուրջ հիվանդություն են հայտնաբերում, ասում են՝ մի 6 ամիս ես ապրելու։ Պապս էլ խոտաբույսերի հանդեպ սեր ուներ, լավ ճանաչում էր դրանք, տարբեր խոտաբույսեր է օգտագործում, մահանում է 89-ին մոտ»,- ասում է Տիգրանը։
Այսօր Տիգրանը խոտաբույսերի որոշ բացառիկ տեսակներ նաև իր այգում է աճեցնում՝ առողջական գրեթե բոլոր խնդիրների լուծումը պապի պես փնտրելով բնության տված բարիքների մեջ։ Ասում է՝ շուտով 44 տարեկան կդառնա, ու եթե հաշվի՝ ամբողջ կյանքում հազիվ մի 44 հատիկ դեղահաբ ընդունած լինի։ Վստահ է, որ վայրի տարատեսակ խոտաբույսերի օգտագործման շնորհիվ էլ բարձր իմունիտետ ունի ու շատ հազվադեպ է հիվանդանում։
Լավանդան գեղեցիկ ու անուշաբույր լինելուց բացի նաև օգտակար հատկություններ ունի, օգտակար է հատկապես նյարդային համակարգի համար, օգնում է պայքարել անքնության դեմ։ Դրա համար էլ այն ոչ միայն օգտագործվում է օծանելիքի, կոսմետիկ միջոցների արտադրության մեջ, այլև թեյեր ու թուրմեր են պատրաստում։
Օգտակար հատկությունների թվում Տիգարնը նշում է նաև այն, որ լավանդան վանում է սողուններին, տարատեսակ միջատներին։ Օրինակ` ամռան այս շոգին, երբ Վայոց Ձորի դաշտերում հաճախ օձեր են հանդիպում, լավանդայի դաշտում նրանք չկան։ Տիգրանը կատակում է՝ անգամ մի լորտու ունեին, ինքն էլ հոտին չդիմացավ, փախավ։
«Լավանդան նաև աշխարհի ամենամեղրատու բույսերի լավագույն հնգյակում է։ Վստահ եմ՝ երբ դաշտը ընդլայնվի, գյուղացիներն իրենց փեթակներն այստեղ են բերելու, որ մեղուները լիարժեք սնվեն»,- ասում է Տիգրանը։
Լավանդայի մասին Տիգրանն առանձնահատուկ սիրով է պատմում․ այն աճեցնելու գլխավոր գաղտնիքներից մեկը հենց սերն ու հոգատարությունն են։ Հիշում է, որ 2020թ․, երբ ինքը գնաց 44-օրյայի պատերազմին մասնակցելու, նոր տնկած լավանդաներն իրենից նեղացան, նորմալ չաճեցին։
«Որ նոր էի սկսել լավանդան աճեցնել, գալիս էի, զրուցում էի հետները․ գյուղացիներն անցնելուց տեսնում էին, որ խոսում եմ, մտածում էին՝ երևի մարդ կա։ Գալիս էին, տեսնում՝ մարդ չկա, թփերի հետ եմ խոսում, գնում էին, տնեցիքին ասում՝ Տիգրանի գլխի հետ մի բան այն չէ»,- պատմում է նա։
Մեր երկրում նարդոսի պահանջարկը մեծ է, իր մշակածն ամբողջությամբ է սպառվում, գնում են թե՛ կոսմետիկ միջոցների արտադրության, թե՛ թեյերի համար։ Ձեռք են բերում տարբեր ընկերություններ, դեղատներ, սրճարաններ, նաև անհատներ։ Արդեն նոր սածիլներ է տեղադրել՝ նպատակ ունենալով ընդարձակել դաշտը։ Դրանից հետո նաև նպատակ ունի հատուկ սարքավորում ներմուծել՝ լավանդայի եթերայուղ ստանալու համար։ Պատրաստվում է նարդոսի այս դաշտը Վայոց Ձորի զբոսաշրջային այցեքարտերից մեկը դարձնել, որ ցանկացողները գան, լուսանկարվեն դաշտում, մասնակցեն բերքահավաքին և գնան՝ մի փունջ անուշաբույր նարդոս ձեռքներին։
Sputnik Արմենիայի լրագրող Մարիաննա Փայտյանը և լավանդայի դաշտի տերը` Տիգրան Խաչատրյանը
Լավանդա կամ նարդոս
Ֆերմեր Տիգրան Խաչատրյանը
Ֆերմեր Տիգրան Խաչատրյանն իր լավանդայի դաշտում
Լավանդայի դաշտ Վայոց Ձորում
Լավանդա կամ նարդոս
Լավանդա կամ նարդոս
Sputnik Արմենիայի լրագրող Մարիաննա Փայտյանը և լավանդայի դաշտի տերը` Տիգրան Խաչատրյանը
Լավանդա կամ նարդոս
Ֆերմեր Տիգրան Խաչատրյանը
Ֆերմեր Տիգրան Խաչատրյանն իր լավանդայի դաշտում
Լավանդայի դաշտ Վայոց Ձորում
Լավանդա կամ նարդոս
Լավանդա կամ նարդոս