Զելենսկին կարող է Մոսկվա գալ՝ Պուտինի հետ հանդիպելու. Դմիտրի Պեսկով

Վլադիմիր Զելենսկին կարող է Մոսկվա գալ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու, հենց պատրաստ լինի պատասխանատու որոշումներ կայացնել, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Եթե այս պարագայում է պարոն Զելենսկին պատրաստակամություն հայտնում ՌԴ գալ, մենք դա ողջունում ենք, բայց ուզում ենք հիշեցնել, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է նրան ընդունել Մոսկվայում։ Այնուամենայնիվ, Մոսկվան է ՌԴ մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան»,- ասել է Պեսկովը ՚՚КП՚՚ ռադիոկայանի եթերում՝ մեկնաբանելով Զելենսկու առաջարկն՝ ուղղված Պուտինին. հանդիպել Կոնստանտինովկայում։

«Զելենսկին կարող է Մոսկվա այցելել, հենց պատրաստ լինի կարևոր ու պատասխանատու որոշումների ընդունմանը»,- հավելել է Պեսկովը։

Նշենք, որ Կոնստանտինովկան ռազմական գործողությունների արդյունքում անցել է ռուսական վերահսկողության տակ։ Այն կարևոր ռազմավարական կետ է համարվում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment