Առնվազն ԲՀԿ-ն պետք է ստանար մանդատներ, ինչի՞ց են վախեցել՝ ժամանակը ցույց կտա. Արամ Օրբելյան

Տեսանյութեր
Քաղաքականություն

Առնվազն ԲՀԿ-ն պետք է ստանար մանդատներ, ինչի՞ց են վախեցել՝ ժամանակը ցույց կտա. Արամ Օրբելյան (տեսանյութ)

Համոզված եմ, որ մեր փաստարկները համոզիչ էին, որոշ ժամանակ կանցնի, կպարզենք՝ ինչ հանգամանքներ էին ազդել այս որոշման կայացման վրա, ասել է ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։

 

«Այս բողոքարկումը որակապես տարբերվում է մյուս բողոքարկումներից ոչ թե այն պատճառով, որ նախորդ բողոքարկողները վատ էին բողոքարկել, այլ քանի որ այս դեպքում ունեինք ունիկալ իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ ընդունած որոշումներից: Դատական նիստի շրջանակներում ներկայացված ապացույցների, նյութերի ուսումնասիրությամբ ակնհայտ էր, որ պետք է առնվազն ԲՀԿ-ն ստանար մանդատները»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a comment