Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Սոցցանցերում դարձյալ կասկածելի ծագման ու անհեթեթ բովանդակությամբ տեսանյութեր են հայտնվում, թե իբր Կիևյան կամուրջը քանդված է ու այնտեղ գործ չի արվում, ինչը, եթե մեղմ արտահայտվենք, սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի: Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, և քաղաքապետի հանձնարարությամբ, նույնիսկ՝ հանգստյան օրերին՝ կամուրջը ամրացնելու և վերականգնելու նախանշված ժամկետը չխախտելու համար:
Աշխատանքը սկսվում է առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը, բնականաբար՝ օրենքով սահմանված աշխատանքային ընդմիջումներով: Հրավիրում ենք ցանկացած լրատվամիջոցի, թեկուզ՝ հանգստյան օրերին, օբյեկտիվորեն ֆիքսելու վերոնշյալը, նույնիսկ նրանց, ովքեր հատուկ փորձում են այս թեմայով, ժամանակակից լեզվով ասած, «հայփ» բռնել կամ մանիպուլյացիաներ անել՝ քաղաքական դիվիդենտներ շահելու, քաղաքապետարանի լայնածավալ բարեկարգման աշխատանքների վրա ուղղորդված ստվեր գցելու կամ քաղաքային իշխանության ջանքերը նսեմացնելու: Սա պարզունակ, ավելին՝ չարչրկված տեխնոլոգիա է՝ վաղուց արդեն ընթեռնելի ու կանխատեսելի: Կամուրջը ամրացվում և բարեկարգվում է, ինչը անհետաձգելի էր, և աշխատանքները շարունակվում են արագացված տեմպերով և արվում է առավելագույնը՝ մայրաքաղաքի կարևորագույն այս հանգույցը ժամանակին բացելու և երևանցիներին հանձնելու համար:
Մեկ այլ գրառմամբ Արտյոմ Կարապետյանը հայտնում է
Ահա և Կիևյան կամուրջը նորոգող «Պրետոր» ընկերության անդրադարձը, սա պարբերաբար հրապարակվող տեսահաշվետվություն է կատարվող ծավալուն ու ակտիվ աշխատանքների մասին, կարող եք դուք էլ հետևել նորոգման ընթացքին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: