Հրդեհ Կապան–Խոտանան ճանապարհին. 6 ավտոմեքենա մոխրակույտի է վերածվել

Բաժանորդագրվել

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզի Կապան–Խոտանան ավտոճանապարհին խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է 8 ավտոմեքենա տեղափոխող բեռնատարը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել են բեռնատարն ու 5 ավտոմեքենաները, մասամբ` 3–ը։

ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 13։40–ի սահմաններում։ Դեպքի վայր է ժամանել Կապանի հրշեջ–փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Ոստիկանության Կապանի բաժնում պարզվում է վարորդի, ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։

Leave a comment