Մեքենա վարելու շուրջ վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել. 3 անձ դանակահարվել է

Հասարակություն

04.07.2026 | 17:54

Մեքենա վարելու շուրջ վիճաբանության հետևանքով այսօր 14:40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 դանակահարված քաղաքացի։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։

«Վիճաբանությանը հաջորդել է նաև ծեծկռտուք, այս պահին մեկ անձ ձերբակալված է»,-նշեցին նախարարությունից։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ վիրավորներն են Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։

Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հաղորդում դեռևս չեն ստացել։

Ռոզա Վարդանյան

Leave a comment