https://arm.sputniknews.ru/20260704/arajin-angam-uner-patmakan-hnaravvorutjun-aram-orbeljany-sdi-vorvoshman-masin-104193369.html
Առաջին անգամ ուներ պատմական հնարավորություն. Արամ Օրբելյանը` ՍԴ–ի որոշման մասին
Առաջին անգամ ուներ պատմական հնարավորություն. Արամ Օրբելյանը` ՍԴ–ի որոշման մասին
Sputnik Արմենիա
ԲՀԿ ներկայացուցչի գնահատմամբ` Սահմանադրական դատարանը կարող էր վերահաստատել, որ ընտրություններին եղել են խախտումներ և այդպիսով վերականգներ վստահությունը դատական… 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T18:13+0400
2026-07-04T18:13+0400
2026-07-04T18:15+0400
հայաստան
արամ օրբելյան
սահմանադրական դատարան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104193124_0:0:1486:836_1920x0_80_0_0_57f2396d012711a581c9be1d82b19f93.png.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Սահմանադրական դատարանն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները։ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ Քիչ առաջ ՍԴ–ն հրապարակեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու վեճի վերաբերյալ որոշումը` հայտնելով, որ որոշել է ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ։ Նա հավելեց` ցավոք, չեղավ այն, ինչ կարող էր լինել. Սահմանադրական դատարանը կարող էր վերահաստատել, որ ընտրություններին եղել են խախտումներ և այդպիսով բարձրացներ վստահությունը դատական համակարգի նկատմամբ։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104193124_72:0:1261:892_1920x0_80_0_0_2d5d5203caa0d3e93e5fcc9f5ed81e45.png.webp
հայաստան, արամ օրբելյան, սահմանադրական դատարան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
հայաստան, արամ օրբելյան, սահմանադրական դատարան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
ԲՀԿ ներկայացուցչի գնահատմամբ` Սահմանադրական դատարանը կարող էր վերահաստատել, որ ընտրություններին եղել են խախտումներ և այդպիսով վերականգներ վստահությունը դատական համակարգի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Սահմանադրական դատարանն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները։ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
«Երբ քննարկում էինք գործընկերների հետ ու հարցին` հույս կա՞, ասացի` հույս կա, սակայն հավատ չկա։ Այս բողոքարկումը որակապես տարբերվում է մյուս բողոքարկումներից ու ոչ թե այն պատճառով, որ նախորդ բողոքարկողները վատ էին բողոքարկել, այլ քանի որ այս դեպքում մենք ունեինք ունիկալ մի իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ ընդունած որոշմամբ»,– ասաց Օրբելյանը։
Նա հավելեց` ցավոք, չեղավ այն, ինչ կարող էր լինել. Սահմանադրական դատարանը կարող էր վերահաստատել, որ ընտրություններին եղել են խախտումներ և այդպիսով բարձրացներ վստահությունը դատական համակարգի նկատմամբ։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։