Գյումրու կենտրոնական փողոցները հեղեղվել են հորդառատ անձրևից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գյումրիում հորդառատ անձրևից հետո կենտրոնական փողոցները հեղեղվել են։ Սոցցանցերում հեղեղումների բազմաթիվ տեսանյութեր են տարածվել։

Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է հեղեղվել Շահումյան փողոցը։

Սոցցանցային օգտատերերը նշում են, որ Գյումրիում ամեն անգամ անձրևից հետո նման խնդիր է առաջանում, քանի որ ջրահեռացման համակարգերը նորմալ չեն գործում։

Հիշեցնենք` Շիրակի մարզում օրեր առաջ էլ խոշոր կարկուտ էր տեղացել` գույքային մեծ վնաս հասցնելով բնակիչներին։ Սոցցանցերում տեսանյութեր և լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում երևում էր, որ որոշ բնակավայրերում կարկուտը ձվի մեծության է եղել։

Sputnik Արմենիա

Leave a comment