Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի կողմից բանակցային գործընթացում ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտում կհանգեցնի Իրանի կողմից ռազմական պատասխանի՝ ասել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ բին ալ-Ռեզան։
«Եթե մենք բանակցությունների ընթացքում տեսնենք [թշնամու] պարտավորությունների որևէ խախտում, մենք կպատասխանենք մարտադաշտում»,- ասել է նա Իրանի պետական հեռարձակողի կողմից հեռարձակված մեկնաբանության մեջ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է միաժամանակ բանակցել և դիմակայել»,- հավելել է բին ալ-Ռեզան։