Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմը համալրվել է երեք ոչ դատավոր անդամով
Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ է ընտրել՝ «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Թումասյանին, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մելիք Մելիքյանին և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանին։ Այս մասին հայտնում է Դատական իշխանությունը։