Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կա

Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 40 մարդ, այդ թվում՝ երեխաներ, հայտնում է թուրքական DHA գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել Անկարա–Նիգդե մայրուղու վրա։ Ավտոբուսը շարժվել է Ստամբուլից դեպի Իրաք, գրում է DHA-ն՝ հղում անելով ТАСС-ին։

Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհից։ Վթարի արդյունքում 40 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Տուժածների թվում կան նաև անչափահասներ։ Հոսպիտալացվել է 37 ուղևոր, ինչպես նաև երկու վարորդ և մեկ ուղեկցորդ։

Սկզբում տեղական ԶԼՄ-ները հայտնել էին 19 տուժածի մասին։ Մայիսի վերջին նույն Թուրքիայում ավտոբուսը բախվել էր ճանապարհային արգելապատնեշին։

—00—ՍՊ

Leave a comment