ՄԱԿ-ում Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI) կոչ է անում փաստահավաք առաքելություն իրականացնել՝ Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացումից հետո: Այս մասին ասված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
«Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը» (CSI) Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հանդես է եկել բանավոր հայտարարությամբ՝ ուշադրություն հրավիրելով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամի վրա։
CSI-ը դատապարտել է Արցախ ներխուժած ադրբեջանական բանակի կողմից 150.000 բնիկ քրիստոնյա հայերի տեղահանումն իրենց պապենական հողերից։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։