Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ Իսրայելը, հնարավոր է, փորձել է սպանել իրանցի հիմնական բանակցողներին՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիին կամ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, ԱՄՆ-ի հետ հրադադարի բանակցությունները խափանելու համար, որոնք նախատեսված էին անցկացնել Պակիստանում։ Այս մասին տեղեկացնում է Euronews-ը։

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները կարծում են, որ Իսրայելը կարող էր ծրագրեր կազմել Իրանի բանակցողների սպանության համար, մասնավորապես՝ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի և Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի։ 

Leave a comment