Թրամփը խոստովանել է, որ զվարճանալու համար ինքն իր մասին հոդվածներ է կարդում

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ զվարճանալու համար ինքն իր մասին հոդվածներ է կարդում:

«Ես հիմնականում թերթեր եմ կարդում՝ սովորաբար իմ մասին նյութեր»,- ասել է Թրամփը ԱՄՆ փոխնախագահի տիկին Ուշա Վենսին տված հարցազրույցում։

Այսպես է Թրամփը պատասխանել հարցին, թե արդյոք զվարճանալու համար ընթերցելու ժամանակ ունի։

Նշենք, որ ԱՄՆ նախագահը բավական բծախնդիր է վերաբերվում իր մասին հոդվածներին, իսկ լրագրողներն ու ԶԼՄ-ները, որոնք քննադատում են նրան, հաճախ են հայտնվում Թրամփի թիրախում։

Leave a comment