ԱՄՆ նախագահի դեսպանորդներ Սթիվ Վիտկոֆֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները, պատրաստ են այցելել Ռուսաստան և Ուկրաինա, եթե քննարկման համար նոր հարցեր առաջանան, հաղորդում է «The New York Times»-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։
Վիտկոֆֆն ու Քուշները շարունակում են մնալ Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերի հիմնական դեմքերը, սակայն նրանց հիմնական ուշադրությունը ներկայումս Իրանի հետ բանակցությունների վրա է։ Այս շաբաթ նրանք մեկնել են Կատար՝ իրանական բանակցությունների ևս մեկ փուլի համար։
Պաշտոնյայի խոսքով՝ Վիտկոֆֆն ու Քուշները գրեթե ամեն օր կապի մեջ են եղել ուկրաինացի և ռուս պաշտոնյաների հետ, գաղտնի հանդիպումներ են ունեցել նրանց հետ։ Նրանք պատրաստ են այցելել Ռուսաստան և Ուկրաինա, բայց չեն անի դա «լուսանկարվելու համար»։