Ամեն անգամ «հանուն ժողովրդավարության պաշտպանության» խախտում ու թուլացնում ենք արդեն իսկ թուլացած ինստիտուտները. Աննա Մելիքյան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Հանրության պահանջ իրացնելու պատրվակով, բայց առանց որևէ հանրային քննարկման, հապշտապ մշակված ու 24 ժամում քվեարկած նախագիծն ընդունվեց։

Ավելին՝ ենթադրում եմ, որ հատուկ են արել որպես պատգամավորական նախաձեռնություն, որպեսզի խուսափեն պարտադիր հանրային քննարկումից /հանկարծ հանրությունը այլ բան չասի/, քանի որ կառավարության նախագծերի համար e-draft-ում տեղադրելը և կարծիքներ հավաքելը պարտադիր է, իսկ նման պարտավորություն պատգամավորների համար չկա։

Ինչքան ժողովրդավարական չափանիշ կա օրենք մշակելու/ընդունելու, խախտել են։

Ամեն անգամ «հանուն ժողովրդավարության պաշտպանության» խախտում ու թուլացնում ենք արդեն իսկ թուլացած ինստիտուտները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment