Թրամփը շնորհավորել է Մասկին վաստակած տրիլիոնի կապակցությամբ

Ամերիկյան առաջնորդը հավելել է, որ Մասկի հետ «շատ լավ հարաբերություններ» ունի։


ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շնորհավորանք է հղել SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին այն բանից հետո, երբ վերջինիս կարողությունը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։


«Ես նրան երկտող եմ գրել և դրանում նշել. «Շնորհավորում եմ, շատ լավ է», – ասել է նախագահը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Ամերիկյան առաջնորդը հավելել է, որ Մասկի հետ «շատ լավ հարաբերություններ» ունի։


Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ իր վարչակազմի կողմից ԱՄՆ բոլոր բնակիչների համար էլեկտրոմոբիլների պարտադիր օգտագործման մերժումը «փոքրիկ տարաձայնություն» է առաջացրել իր և Tesla-ի հիմնադիր Մասկի միջև։


«Իլոնն այդքան էլ հիացած չէ դրանից, և ես կարող եմ դա հասկանալ, բայց նրա մոտ ամեն ինչ կարգին է», – ասել է Թրամփը։


Նշենք, որ 2025թ.-ին SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 700 մլրդ դոլարը։


 

Leave a comment