Պարոն Արշակյանը և ես հուզված ենք. Սիմոնյանը հրաժեշտի ելույթ է ունեցել ԱԺ-ում, իսկ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ Արշակյանին

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը իր և դահլիճում ներկա պատգամավորների անունից շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վերջին 5 տարիներին Ազգային ժողովի նախագահի պարտականությունները փայլուն կատարելու համար:

«Պարոն Սիմոնյանը շատ կարևոր ժամանակաշրջանում է ԱԺ նախագահ եղել, աշխարհի ամենահեշտ Ազգային ժողովում չէ, որ նախագահ է եղել, բոլորդ տեսել եք, թե ինչ մարդկանց հետ է ստիպված եղել շփվել»,- հայտարարել է Ռուբինյանը:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Սիմոնյանին մեր քաղաքական թիմն առաջնորդելու համար»,- ասաց նա, որի խոսքերը պատգամավորները հոտնկայս ողջունեցին բուռն ծափահարություններով:

«Մեզ լքում է նաև Ազգային ժողովի լավագույն փոխնախագահ Հակոբ Արշակյանը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Արշակյանին իր պարկեշտության և իր քաղաքական սկզբունքայնության համար»,- հայտարարեց Ռուբինյանը:

«Պարոն Արշակյանը և ես հուզված ենք»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը նաև հրաժեշտի ելույթ է ունեցել ԱԺ-ում:

Leave a comment