Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածել է Զապորոժիեի Տոկմակ քաղաքի շուկային. զոհեր և վիրավորներ կան

https://arm.sputniknews.ru/20260703/ukrainaji-zun-harvatsel-e-zapvorvozhiei-tvokmak-qaghaqi-shukajin-zvoher-ev-viravvorner-kan-104133500.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/03/75253891_0:348:960:1068_1920x0_80_0_0_4d4cbcb4253644a4a0842e1159837f80.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

զապորոժիե, ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ

զապորոժիե, ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ

Բաժանորդագրվել

Մարզպետն անձամբ է հետևում իրավիճակին ուկրաինական հարձակումից հետո։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Զապորոժիեի մարզի Տոկմակ քաղաքի շուկային։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։

Բալիցկիի խոսքով՝ ուկրաինական հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ կան։

Տուժածներին շտապօգնության մեքենաներով արագ տեղափոխել են Տոկմակի կենտրոնական շրջանային հիվանդանոց, որտեղ նրանք անհրաժեշտ բուժօգնություն են ստանում։

«Տոկմակ քաղաքում, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա թշնամու թիրախային հարձակման ժամանակ, անօդաչուն հարվածել է քաղաքային շուկային։ Առողջապահության համակարգի բոլոր ռեզերվները մոբիլիզացվել են։ Անձամբ եմ վերահսկում իրավիճակը։ Զոհերի ընտանիքները լիարժեք օգնություն կստանան», – հայտարարել է Զապորոժիեի մարզպետը։

Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։

Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը:

Leave a comment