Թեհրանի օդային տարածքը կփակվի երկուշաբթի օրը՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտարարել է երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Աբուզար Շիրուդին։
«Երկուշաբթի օրը՝ հեղափոխության գերագույն առաջնորդի մարմնի հրաժեշտի արարողության ժամանակ, Թեհրանի օդային տարածքը լիովին կփակվի, և որևէ թռիչք չի իրականացվի», – Շիրուդիի խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակողը։