Թոշակառուները կկարողանան տունը գրավադրել և եկամուտ ստանալ. ԱԺ–ն ընդունեց նախագիծը

Բաժանորդագրվել

Պայմանագրային ժամանակահատվածում պահպանվելու է գույքի նկատմամբ սեփականության իրավունքը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Թոշակառուները հնարավորություն կստանան սեփական անշարժ գույքը գրավադրելու դիմաց պարբերական եկամուտ ստանալ՝ շարունակելով ապրել իրենց տանը։ Ազգային ժողովը հաստատեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը։

Օրենսդրական փոփոխություններով Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում ներդրվում է «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները։

Նախագիծն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1–ից։

Հիշեցնենք` «հետադարձ հիփոթեքը» թոշակառուներին հնարավորություն կտա իրենց սեփական գույքը` բնակարանը, տունը կամ այգետնակը, գրավադրել և դրա դիմաց ստանալ պարբերական եկամուտներ՝ առանց վճարում կատարելու և ապրելով այդ տանը։

«Սենց կարևոր օրինագիծը բերել եք վերջին նիստի՞ն». ԱԺ-ում ԸՕ փոփոխությունների հարցն է

Leave a comment